Միջազգային ֆուտբոլի ֆեդերացիան հաստատել է այն վեց բրազիլական քաղաքների անունները, որոնցում տեղի են ունենալու Կոնֆեդերացիայի գավաթի խաղարկության հանդիպումները: Խաղարկությունն անցկացվելու է 2013 թվականի հունիսի 15-30-ն ընկած ժամանակահատվածում:
Խաղարկությունը կանցկացվի Ռիո դե Ժանեյրոյում, Ռեսեֆիում, Սալվադորում, Բրազիլիայում, Ֆորտազելեում ու Բելու-Օրիզոնտիում:
Ի սկզբանե Ռեսեֆին ու Սալվադորը նախատեսված էին որպես պահեստային քաղաքներ, սակայն կազմակերպիչներին հաջողվել է համոզել, որ քաղաքների մարզադաշտերը ժամանակին պատրաստ վիճակում կլինեն:






































