Wednesday, 01 07 2026
20:10
Իրանի դեմ ցանկացած սպառնալիք անհապաղ պատասխանի կարժանանա. Արաղչի
20:00
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Հարավային Կորեայում խորհրդատվական հանդիպումներ է ունեցել
19:50
Լուկաշենկոն Չինաստան այցից հետո մեկնել է Ինդոնեզիա
19:40
«Փյունիկ»-ը նոր համալրում ունի կազմում
19:30
Հորմուզի նեղուցի ականազերծման համար մոտ երկու ամիս կպահանջվի. Իտալիայի ՊՆ
Քննարկվել են քաղաքաշինության ոլորտի թվայնացման առաջիկա ծրագրերը
19:18
Հազարավոր երկրպագուների տոնախմբությունն ավարտվել է զոհերով
19:10
57 միլիոն դոլար, ոսկե ներքնազգեստ. աղմկահարույց բացահայտում Իրաքում
Աննա Հակոբյանը Նյու Յորքում մասնակցում է առաջին տիկնանց և պարոնների համաշխարհային ամենամյա ակադեմիային
Պուտինը ԱԽ նիստ է անցկացրել
«Երևան ավտոբուս»-ի հեռախոսահամարները ժամանակավորապես անհասանելի են
Ակամայից հիշվում է Մոլդովայում կատարվածը․ Զախարովան՝ ՀՀ ԸՕ-ում առաջարկվող փոփոխությունների մասին
18:30
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ժամանել է Բաքու
Քննարկվել են «Աջափնյակ» մետրոյի կայարանի և տրանսպորտի արդիականացման ծրագրերը
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի անդամ Յոհաննես Ֆոլքմանի գլխավորած պատվիրակությանը
18:10
Չինաստանում ուժի մեջ է մտել «Էթնիկ միասնության» մասին օրենքը
Ադրբեջանը «ձգտում» է ներգրվե՞լ Թուրքիա-ԱՄՆ ռազմական գործարքներին
17:50
Յուրգեն Կլոպը ցանկություն ունի գլխավորելու Գերմանիայի ազգային թիմը
17:40
Երեմյան ֆերմա. ապագայի գյուղատնտեսությունը` Հայաստանում
17:30
ԵՄ-ն չեղարկում է ամերիկյան արդյունաբերական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը
ՍԴ-ում ավարտվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վիճարկման դատաքննությունը
17:10
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց մարդիկ շարունակում են մնալ փլատակների տակ. CBS
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
16:50
Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեց պայմանագիրը «Ինտեր»-ի հետ
Արարատյան դաշտում սկսվել է լոլիկի դեղին հասունացումը
16:30
Շոգի պատճառով Էյֆելյան աշտարակը կարող է «աճել» մինչև 10 սանտիմետր
Կասկածի տակ են դրել մեր ընտրողի կամքը․ ԿՀԿ-ն խնդրում է ՍԴ-ին մերժել բոլոր դիմումները․ Հովակիմյան
Տալլինում կանցկացվի Made in Armenia Expo ցուցահանդեսը
Այս ընտրություններին «լցոնումների» մասին անգամ բամբասանքի մակարդակով չենք լսել․ ԿԸՀ քարտուղար
Հայտնի է Ղազախստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը

Լավ ծրագրերից լավ արդյունք կլինի բացառապես իշխանափոխության դեպքում

Երեկ ԱԺ-ում հաստատված կառավարության ծրագիրը, բացի մի շարք բացասական կողմերից (որոնց մի մասին արդեն անդրադարձել ենք), ուներ նաև հետաքրքիր առանձնահատկություններ: Անդրադառնանք դրանցից հիմնականներին:

1. Ամենադրական նախաձեռնություններից մեկն այն է, որ Ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) գանձումը սահմանի վրա նախատեսվում է փուլ առ փուլ հետաձգել և ի վերջո` հանել: Խոսքն այն մասին է, որ, օրինակ, ներմուծվող սարքավորումների ԱԱՀ-ն վճարվի ոչ թե սահմանի վրա (երբ դեռ այդ սարքավորումը չի էլ օգտագործվել), այլ` այն տարիների ընթացքում, երբ օգտագործվում է երկրի ներսում: Սա ավելի բարդ է հարկային մարմինների համար, որովհետև ինչպես ժամանակին ասել էր ՊԵԿ նախագահի տեղակալ (այժմ` ֆինանսների փոխնախարար) Արմեն Ալավերդյանը` նման ներմուծումների դեպքում հետքը կորում է և ԱԱՀ գանձումը դժվարանում: Այսինքն` այն պատճառով, որ հարկայինը չէր կարող «հետքը գտնել», տուժում էր գործարարն ու ամբողջ տնտեսությունը:

Այս խնդիրը մասամբ լուծելու համար Տիգրան Սարգսյանի կառավարությունը 300 մլն դրամը գերազանցող ներդրումային ծրագրերի համար մինչև 3 տարի ժամկետով հետաձգում էր ԱԱՀ-ն: Սակայն այստեղ էլ մի ուրիշ խնդիր առաջացավ, քանի որ ստացվում էր` խոշորները շատ ավելի լավ պայմաններում էին հայտնվում, քան նույն ոլորտի փոքր ու միջին ընկերությունները:

ԱԱՀ-ն սահմանին գանձելուց հրաժարվելու մասին բազմիցս խոսել է նաև նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը, ում վարչապետության շրջանում էլ հենց, որպես ժամանակավոր լուծում, մտցվել էր այս պրակտիկան:

2. Կառավարության ծրագրում խոսվում է այն մասին, որ պետք է հեշտացվի շինարարության ոլորտում թույլտվությունների տրամադրման գործընթացը: Սա այն կետերից մեկն է, որի պատճառով գործարար միջավայրը Հայաստանում միջազգային կազմակերպությունների կողմից ևս գնահատվում է ոչ այնքան բարվոք:

3. Համահայկական ներդրումային հիմնադրամը, որի նախաձեռնությամբ հանդես եկավ այս կառավարությունը, շատ ավելի իրատեսական ու հետաքրքիր նախաձեռնություն է` ի տարբերություն համահայկական բանկի:

4. Կարևոր է նաև գյուղատնտեսության ոլորտում կոոպերացիաների ստեղծման մասին դրույթը: Նախատեսվում է, որ պետությունը նշանակալի ավելացնելու է գյուղատնտեսության ոլորտի սուբսիդավորումը, և դրա համար հետաքրքիր մեխանիզմ է մշակված. ավելի շատ գումարներ կստանան այն գյուղացիական տնտեսությունները, որոնք կմիավորվեն կոոպերատիվների մեջ: Խնդիրը այստեղ առավել կոնկրետ ու արդյունավետ լուծումներ գտնելու մեջ է, բայց ուղղությունը ճիշտ է վերցված: Այս հարցին բազմիցս անդրադարձել է նաև նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը` շեշտելով, որ բոլոր նորմալ երկրներում սուբսիդավորվում է գյուղմթերքը (ոչ թե, ասենք, դիզվառելիքը, այն էլ` կառավարության կողմից կատարված գնմամբ), և այդ սուբսիդիաները կազմում եմ ամբողջ գյուղատնտեսական արտադրանքի արժեքի 20-50%-ը:

5. Կարևոր գործիք է տարբեր երկրներում հայկական առևտրային տների ստեղծումը: Սա հայկական բրենդի ստեղծման համար անհրաժեշտ քայլ է, որի էությունը Հայաստանում արտադրված մրցունակ ու որակյալ արտադրանքը բոլոր երկրներում կոորդինացված ձևով ներկայացնելն է: Եթե կան, օրինակ, գինիներ, որոնք հաջող շուկաներ են ձեռք բերել, ասենք, Իտալիայում, ապա այն պետք է ներկայացնել նաև այլ երկրներում, ինչի համար առևտրային տների գործունեությունն անհնար է գերագնահատել:

6. Գործող կառավարությունը չի հրաժարվում նախորդ կառավարության` միակ նշանակալի դրական քայլից` «Բաց երկնքի» քաղաքականությունից: ԱԺ-ում քննարկումների ժամանակ ևս այս մասին հիշատակեց էկոնոմիկայի նախարարը` շեշտելով, որ այն էական դրական ազդեցություն է թողնելու զբոսաշրջության զարգացման վրա:

7. Այս ծրագիրն ունի ևս մեկ շատ կարևոր առանձնահատկություն` այն նախկինի նման վերամբարձ, ոչինչ չասող ու անիմաստ ձևակերպումներ քիչ է պարունակում: Հատկապես, երբ հաշվի ենք առնում, որ դրա կազմման ժամանակը բավականին քիչ էր, այն հստակությունն ու կոնկրետությունը, որ կա ծրագրում, իսկապես գնահատելի է:

Ինչ վերաբերում է ծրագրի բացասական կողմերին, ապա դրանցից երկուսին արդեն անդրադարձել ենք: Ծրագիրը  ավելի քիչ հավակնոտ է ու նախատեսում է բավականին ցածր տնտեսական աճ, որի պարագայում հստակ չէ նաև, թե ինչպես է աղքատությունը նվազեցվելու 10 տոկոսային կետով:

Բայց ամենաառանցքայինն այն է, որ հայտնի չէ` ինչպես է լուծվելու իրապես մրցակցային միջավայր ստեղծելու և բիզնեսը քաղաքականությունից տարանջատելու հարցը: Շուկայական տնտեսության թիվ մեկ խոչընդոտն այն է, երբ որոշ մարդիկ հարստանում են` շնորհիվ իրենց (կամ իրենց հարազատների, ընկերների) քաղաքական կարգավիճակի ու կառավարության որոշումների վրա ազդեցության կարողության: Տվյալ գործարարը պետք է բացառապես նորարարությունների ու որակի բարձրացման շնորհիվ բարգավաճի, ոչ թե պետական գնումների կամ կառավարության որոշումների: Մինչդեռ կառավարության կազմում` սկսած հենց Հովիկ Աբրահամյանից, բազմաթիվ բիզնեսներ ունեցող մարդիկ են, որոնք, բնականաբար, չեն կարող չմտածել իրենց դիրքը հօգուտ իրենց բիզնեսի ծառայեցնելու մասին: Սրա արդյունքում, մեծ հաշվով, մրցակցային շուկայական տնտեսություն կառուցելու առումով կառավարությունից նշանակալի դրական փոփոխություններ սպասելը անիրատեսական է, եթե անգամ կոնկրետ փոքր խնդիրների արդյունավետ լուծումներ տրվեն:

Երկրորդ կարևորագույն հարցը գույքի ու եկամուտների համատարած պարտադիր հայտարարագրման ինստիտուտն է, որն այդպես էլ մեր կառավարությունները համառորեն չեն ցանկանում ներդնել: Այժմ ներդրված է միայն բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարագրման համակարգը, սակայն դա բավարար չէ նրանց բոլոր եկամուտներն ու դրանց օրինականությունը ստուգելու համար, ինչպես նաև ստվերային տնտեսության կրճատման համար: Մինչդեռ գույքի, եկամուտների ու կատարած ծախսերի վերաբերյալ պարզեցված հայտարարագրեր պետք է լրացնեն երկրի բոլոր քաղաքացիները: Այսինքն` ամեն մարդ կոնկրետ ժամանակահատվածում իր ստացած եկամուտներն ու ծախսերը ցույց է տալիս, և եթե ծախսերը եկամուտներից նշանակալի շատ են լինում, նրանով զբաղվում են հարկային մարմիններն ու ոստիկանությունը:

Համակարգը ճիշտ նախագծելու և ներմուծելու դեպքում ստվերային եկամուտները և ծախսերը գրեթե ամբողջությամբ բերվում են հարկային դաշտ, քանի որ հայտարարագրերին կցվում են եկամուտներն ու ծախսերը հաստատող փաստաթղթերը: Այս ինստիտուտը ներդրված է ոչ միայն ԱՄՆ-ում և Արևմտյան Եվրոպայի երկրներում, այլև Արևելյան Եվրոպայի երկրների մեծ մասում և գրեթե իդեալական է աշխատում:

Այսպիսով, թեև կառավարության ծրագիրը նախորդ կառավարությունների ծրագրից տարբերվում է իր մասնակի հստակությամբ և որոշ կոնկրետ խնդիրների ճիշտ լուծումներ տալու ուղղության որդեգրմամբ, սակայն, մեծ հաշվով, նշանակալի դրական փոփոխություններ չի ենթադրում, քանի դեռ չի լուծվել պարտադիր հայտարարագրման և բիզնեսը քաղաքականությունից տարանջատելու հարցը: Իսկ դրա լուծումը առանց իշխանափոխության անհնար է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում