Wednesday, 01 07 2026
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին

Նոր կառավարության ծրագիրը նախորդինից վատն է

Եվ այսպես, կառավարությունը հաստատեց ու հրապարակեց իր գործունեության ծրագիրը, որն ուղարկվելու է ԱԺ: Որոշ անգրագետ ձևակերպումներից ու վերնագրերի (գլուխների) տեղերի աննշան փոփոխություններից զատ՝ այն բովանդակային իմաստով ևս փոքր-ինչ տարբերվում է նախորդ կառավարության ծրագրից՝ բացասական իմաստով:

Առանձնացնենք մի քանի հիմնական նմանություններ և տարբերություններ մի կողմից այս, մյուս կողմից՝ ընդամենը մեկ տարի առաջ՝ 2013-ին հաստատված (Տիգրան Սարգսյանի վարչապետությամբ) ծրագրերի միջև:

1. Նախորդ տարի ԱԺ ներկայացված ծրագրում գրված էր` «զարգացած երկրների համեմատ տնտեսական աճի առաջանցիկ տեմպերի ապահովում` համախառն ներքին արդյունքի 5-7 տոկոս աճի ապահովման միջոցով»: Այս ծրագրում գրված է` «զարգացած երկրների համեմատ տնտեսական աճի առաջանցիկ տեմպերի ապահովում` համախառն ներքին արդյունքի միջնաժամկետ` 5 տոկոս աճի միջոցով»: Ի դեպ, 2014-2016թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրում Տիգրան Սարգսյանի կառավարությունը հաստատել էր տարեկան 6.3-6.4% տնտեսական աճ: Այսինքն՝ նախկինի 5-7%-ի (ավելի կոնկրետ՝ 6.3%-ի) փոխարեն նոր կառավարությունը ավելի համեստ է գտնվել` նախատեսելով ընդամենը 5% աճ:

Մեջբերենք նաև անցած տարվա մարտին լրագրողների հետ հանդիպմանը Սերժ Սարգսյանի արած հայտարարությունը տնտեսական աճի վերաբերյալ. «Հայաստանի Հանրապետության այն կառավարությունը, որ տարվա արդյունքներով, դա վերաբերում է 2013-2017 թվականներին, չապահովի 7 տոկոս տնտեսական աճ` այդ կառավարությունը պետք է հրաժարական տա»:

2. Նախորդ տարվա ծրագրում գրված էր` «նվազագույն աշխատավարձի մակարդակի առնվազն կրկնապատկում», այս ծրագրում՝ «նվազագույն աշխատավարձի աստիճանական բարձրացում՝ մինչև 65.000 դրամի»: Այստեղ ևս կառավարությունը համեստ է գտնվել, քանի որ 2013-ին նվազագույն աշխատավարձը 45 հազար էր, որի կրկնապատիկը ավելի մեծ թիվ է:

3. Այս ծրագրում գրված է` «աղքատության կրճատման ապահովում` 10 տոկոսային կետով», նախորդում գրված էր` «աղքատության կրճատման ապահովում՝ 8-10 տոկոսային կետով»: Եթե հաշվի առնենք նաև այն, որ նախորդ ծրագրի 8-10% կրճատումը ապահովվելու էր 4 տարում, իսկ այս դեպքում՝ 10% է նախատեսված 3 տարում, պարզ է դառնում, որ այս մի կետում նոր կառավարությունն ավելի հավակնոտ է՝ նախկինի համեմատ:

4. Բացի վերը նշված երեք ցուցանիշներից, նոր կառավարության ծրագրում այլևս ոչ մի ցուցանիշ չի թիրախավորվել: Մինչդեռ նախկին կառավարության ծրագրում թիրախավորված էին մի քանի այլ կարևորագույն ցուցանիշներ: Մասնավորապես՝

– նվազագույն աշխատավարձ/աղքատության ցուցանիշի առնվազն 140 տոկոս մակարդակի ապահովում,

– ծնելիության գումարային գործակցի աճ՝ մինչև 1.8-ի,

– 5-6 տարեկան երեխաների համար նախադպրոցական կրթության առնվազն 90 տոկոսով հասանելիության ապահովում,

– միջին աշխատանքային (ապահովագրական) կենսաթոշակի մակարդակի բարձրացում՝ հասցնելով աղքատության գծի համեմատ 125-135 տոկոսի,

– 100 հազարից ավելի նոր աշխատատեղերի ստեղծում, ընդ որում` ոչ գյուղատնտեսական զբաղվածների թվի ավելացում 30-50 հազարով,

– պետական եկամուտների հավաքագրման մակարդակի աճի ապահովում՝ տարեկան համախառն ներքին արդյունքի 0.3-0.4 տոկոսային կետի չափով:

Կան մի քանի այլ տարբերություններ, որոնց կանդրադառնանք առաջիկայում: Իսկ այստեղ արձանագրենք, որ նախորդ կառավարությունը գործնական իմաստով երբեք էլ չի հասել իր նախանշած ցուցանիշներին: Եվ դժվար թե այս նոր կառավարությունը դրական իմաստով տարբերվի նախորդից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում