Saturday, 04 07 2026
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները

Հնարավո՞ր է ավելի փոքր տնտեսական աճով հասնել աղքատության ավելի մեծ կրճատման

Կառավարության 2014-2017թթ. ծրագրում գրված է, որ կառավարության գործունեության արդյունքում ակնկալվում է մինչև 2017-ը Հայաստանում աղքատությունը կրճատել 10 տոկոսային կետով: Սա նշանակում է, որ ներկայիս մոտ 32% աղքատության փոխարեն ընդամենը 2.5-3 տարուց նախատեսվում է ունենալ 22% աղքատության մակարդակ:

Ընդ որում` ինչպես նշել էինք նախորդ հոդվածներից մեկում, այս ցուցանիշը միակ առավել հավակնոտ ցուցանիշն է նախորդ կառավարության ծրագրի համեմատ: Այսինքն` ստացվում է, որ նախորդ կառավարությունը 6-7% տնտեսական աճ նախատեսելու պարագայում ակնկալում էր 8-10 տոկոսային կետով աղքատության կրճատում 4 տարում, իսկ այս կառավարությունը մոտավորապես նույն չափի աղքատության կրճատում նախատեսում է ավելի կարճ ժամկետում (3 տարի) և ավելի ցածր տնտեսական աճի պարագայում (5%): Հնարավո՞ր է արդյոք նման բան և եթե այո, ապա ինչու նախորդ կառավարությունը գլխի չէր ընկել նման հավակնոտ ցուցանիշ նախատեսելու հարցում: Ինչ-ինչ, բայց մեծ-մեծ ցուցանիշներ գրելու ու ձախողելու հարցում նախորդ կառավարությունը մրցակից չուներ, բայց, փաստորեն, աղքատության կրճատման հարցում նույնիսկ այդպիսի կառավարությունը ավելի համեստ էր գտնվել:

Տնտեսական ակտիվության ավելի քիչ մեծացմամբ աղքատության ավելի մեծ կրճատում հնարավոր է մի դեպքում` եթե լրացուցիչ եկամուտները ավելի շատ բաժին ընկնեն աղքատներին: Դա էլ հնարավոր է 2 դեպքում:

Առաջին` պետությունը մեծացնում է իր մասնակցությունը համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) բաշխման գործում` ա. ավելացնելով բյուջեի երկամուտների ու ծախսերի տեսակարար կշիռը համախառն ներքին արդյունքի մեջ և միաժամանակ` բ. մեծացնելով սոցիալական հատկացումները: Այսինքն` եթե կառավարությունն ընտրեր այս ուղին, ծրագրում պետք է նախանշած լիներ մի կողմից` հարկեր/ՀՆԱ հարաբերակցության նշանակալի մեծացում, և միաժամանակ (մյուս կողմից) նպաստների ու նվազագույն աշխատավարձի նշանակալի մեծացում:

Սակայն կառավարության այս ծրագրում ճիշտ հակառակն է: Եթե նախորդ կառավարության ծրագրում մինչև 2017-ը նախատեսվում էր ամեն տարի 2-3 տոկոսային կետով ավելացնել հարկային եկամուտներ/ՀՆԱ ցուցանիշը, ապա այս ծրագրում այդ կետը հանված է: Միաժամանակ, եթե նախորդ կառավարության ծրագրում նախատեսվում էր մինչև 2017-ը մոտ 80 հազար դրամ դարձնել նվազագույն աշխատավարձը, ապա այս կառավարության ծրագրում այդ ցուցանիշը 65 հազարն է:

Լրացուցիչ եկամուտները ավելի շատ աղքատների միջև բաշխման երկրորդ ձևն այն է, որ մանր ու միջին բիզնեսը առավելագույն ազատություն ու գործունեության իդեալական պայմաններ ունենա: Այս դեպքում կարիք չկա, որպեսզի պետությունը մեծ գումարների նպաստներ ու բարձր նվազագույն աշխատավարձ սահմանի: Առաջին հայացքից` հենց այս ճանապարհն է ընտրել նոր կառավարությունը: Բայց նախ` այս ճանապարհով աղքատության կրճատման չափի ճշգրիտ գնահատումներ անելը բավականին դժվար է: Երկրորդ` թեև նախատեսվում է տարեկան մինչև 10 միլիոն դրամ շրջանառություն ունեցողներին ընդհանրապես ազատել հարկերից (իսկ 10-30 միլիոն դրամ ունեցողներին` հարկել միայն 1%-ով), սակայն այս կատեգորիաների համար խստացվում է փաստաթղթավորման պահանջը: Իսկ դա բավականին բարդ գործ է այն դեպքում, երբ խոշոր ընկերությունները չեն ենթարկվում փաստաթղթավորման պահանջներին: Ուստի տրամաբանական կլիներ, եթե կառավարությունը նախատեսեր նաև խստացումներ խոշորների համար` փաստաթղթաշրջանառության ոլորտում: Սակայն այստեղ էլ կառավարությունը հակառակն է անում` ազատում է խոշորներին պարտադիր աուդիտից ու մտցնում այլընտրանքային հարկային ստուգումների ինստիտուտը, երբ խոշորները կարող են ամիսներով նորմալ փաստաթղթավորում չիրականացնել, սակայն հետո կանչել հարկայինին և որոշակի վճարի դիմաց ազատվել տուգանքներից:

Այսպիսով` կառավարության ծրագրում ակհայտորեն հակասականություն կա 10 տոկոսային կետով աղքատության կրճատմանը հասնելու քայլերում: Կառավարությունը այն կարծես թե փորձում է իրագործել փոքր ու միջին բիզնեսի պայմանները բարելավելով, սակայն այդ բիզնեսի նկատմամբ դնում է պահանջներ, որն անիրագործելի է` խոշորների նկատմամբ այդ նույն կառավարության որդեգրած քաղաքականության պատճառով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում