ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերը աջակցում է Շվեյցարիայի կառավարության` կոռուպցիայի դեմ պայքարի նախաձեռնությանը:
Շվեյցարական կառավարությունը ՖԻՖԱ-ին է ներկայացրել օրենքի նախագիծը, որի մեջ ներառվում է կոռուպցիայի, պայմանավորված խաղերի և սպորտի բնագավառում խարդախությունների դեմ պայքարը: Փոփոխությունների ընթացքում նախատեսվում է խստացնել վերահսկողությունը մարզաշխարհի տարբեր բնագավառներում:
«Ես ուրախ եմ, որ Շվեյցարիայի կառավարությունը հանդես է եկել նման նախաձեռնությամբ: Մենք ճիշտ ուղի ենք ընտրել և պետք է շարունակենք աշխատանքները»,- նշել է ՖԻՖԱ-ի նախագահը:








































