Թուրքիայում հանքահորի վթարի հետևանքով բողոքի ալիքը չի հանդարտվում: Ոստիկանների և ցուցարարների միջև բախումներում մեկ տղամարդ է զոհվել: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով բժիշկներին:
«30-ամյա տղամարդը մահացել է Ստամբուլի հիվանդանոցում վիրահատությունից հետո»,- ասել է բժիշկը:
Մայիսի 22-ին Ստամբուլի կենտրոնում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների ու ոստիկանների միջև: Ցուցարարներն իրավապահների ուղղությամբ նետել են քարեր ու դյուրավառ հեղուկով լի շշեր: Նրանք բողոքում են Սոմա քաղաքում հանքի փլուզման, որը 301 մարդու կյանք է խլել, հետաքննության բացակայությունից:
Milliyet-ն իր հերթին անդրադառնալով մահվան դեպքին՝ գրում է, որ ցույցի ժամանակ ոստիկանները կրակ են բացել մասնակիցներին ցրելու համար, և ռետինե փամփուշտներից մեկը հայտնվել է մասնակիցներից մեկի գլխում:









































