Իրանական Fars News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի խորհրդարանի 20 պատգամավորներ ներկայացրել են մի օրինագիծ, որը Թեհրանին պարտադրում է 33 տոկոսով կրճատել նավթի արտահանումն այն երկրներ, որոնք պահպանում են Իրանի հանդեպ սահմանած պատժամիջոցները:
Ակնկալվում է, որ այս օրինագիծը քննարկվելու է հաջորդ շաբաթ: Իրանցի պատգամավորներն ընդգծել են, որ Իրանը կարող է նավթը գործածել որպես պատժամիջոցներին պատասխան: Ավելի վաղ Իրանի ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Շամսեդդին Հոսեյնին հայտարարել էր, որ հետագայում Իրանը վերանայելու է ԵՄ-ի հետ իր տնտեսական հարաբերությունները:









































