Թուրքական Internet Haber լրատվական կայքի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ԱՄՆ նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո իր առաջին պաշտոնական այցը կարող է կատարել դեպի Թուրքիա:
Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ֆրենսիս Ռիկիարդոնեն չի բացառել դա: Նա ընդգծել է, որ ինքը մեծապես ցանկանում է, որ Օբաման իր առաջին պաշտոնական այցը կատարի հենց դեպի Թուրքիա:
Նշվում է, որ 2008 թվականին ԱՄՆ նախագահի պաշտոնում առաջին անգամ ընտրվելուց հետո Բարաք Օբաման իր առաջին պաշտոնական այցը կատարել էր Թուրքիա: