«Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Ռոբին վան Պերսին կարող է բաց թողնել առաջիկա աշխարհի առաջնությունը:
30-ամյա հարձակվողը Հոլանդիայի հավաքականի կազմում մարզման ժամանակ վնասել է ծունկը: Վնասվածքի ծանրության մասին տեղեկություններ առայժմ չկան:
Հիշեցնենք, որ «Լիվերպուլ»-ի և Ուրուգվայի ազգային հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսի մասնակցությունը մրցաշարին ևս հարցականի տակ է: Սուարեսը նույնպես վնասվածք ունի:






































