Ռուսական ВЗГЛЯД թերթի փոխանցմամբ՝ այսօր Թբիլիսին մնացել է առանց քաղաքային ավտոբուսների, քանի որ դրանց վարորդները գործադուլ են կազմակերպել: Նրանք պահանջում են մի քանի անգամ բարձրացնել իրենց ներկայիս աշխատավարձը, որը կազմում է 300-350 դոլար: Գործադուլի մասնակիցները քաղաքապետարանից պահանջում են օպերատիվ արձագանքել իրենց պահանջներին:
Հոկտեմբերի 1-ին Վրաստանում անցկացված խորհրդարանական ընտրություններից հետո շատացել են գործադուլները, որոնց մասնակիցների թվում են հայտնվել երկաթուղայինները, Չիտաուրայի հանքափորները, Փոթիի նավահանգստի աշխատակիցները: