Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի «Չելսի»-ի դեմ խաղից հետո «Շախտյոր»-ի գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն կիսվեց կարծիքով:
«Սա շատ ցավալի պարտություն է, քանի որ խաղի ընթացքում մենք նկատելի առավելություն ունեինք: Մենք հսկայաքանակ գոլային պահեր ունեցանք, սակայն, ցավոք, չկարողացանք դրանք օգտագործել:
Այսօր Անդրեյ Պյատովի օրը չէր: Նա նախ անվստահ խաղաց առաջին երկու գոլերի ժամանակ, իսկ խաղավերջում ավելի լավ կլիներ, որ նա դուրս գար դարպասից, այլ ոչ թե կանգնած մնար տեղում: Բայց դա արդարացում չէ: Թիմին ինչ-որ բան պակասում էր:
Պետք է մոռանալ այս պարտությունը, քանի որ առջևում դեռ երկու խաղ կա, որոնցում պետք է հաղթել»,- Լուչեսկուի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:






































