Թուրքական Hürriyetթերթիփոխանցմամբ՝ Թուրքիայի օդային տարածքով Հայաստանից Սիրիա մեկնող բեռնատար օդանավը պլանավորվածի պես իջեցվել է Էրզրումի օդանավակայանում: Ներկայիս դրությամբ քաղաքացիական պաշտպանության՝ կենսաբանական գծով փորձագետնները զննում են հայկական օդանավը:
Նմանատիպ միջադեպ գրանցվել էր նաև հոկտեմբերին, երբ Էրզրումում իջեցվել էր Սիրիա մեկնող հայկական օդանավը, որը մարդասիրական օգնություն էր փոխադրում Սիրիա: Այն ժամանակ օդանավի զննումը տևել էր 3.5 ժամ, և ինքնաթիռում որևէ արգելված բեռ չէր հայտնաբերվել:









































