Զարմանալի զուգադիպությամբ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ միասին Մոսկվայում է գտնվում նաև Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը: «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, սակայն, որ նա միանգամայն այլ նպատակով է Ռուսաստանի Դաշնություն մեկնել, առաջիկայում դրամահավաք է սպասվում, և նախագահը գնացել է` հնարավոր խնդիրները կարգավորելու:
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը, պատասխանելով թերթի հարցին, թե ինչո՞ւ է Սահակյանը Մոսկվա մեկնել, ասաց. ««Հեռուստամարաթոն 2012»-ի շրջանակներում Մոսկվայում պետք է տեղի ունենան միջոցառումներ, որոնց մասին մենք հետագայում ձեզ կտեղեկացնենք»: