ՀԱՀ նախագահ Ջեյկոբ Զուման ընտրվել է երկրորդ 5-ամյա ժամկետում: Դա տեղի է ունեցել մայիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից հետո Ազգային ժողովի նոր կազմի առաջին նիստին: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
«Ջեյկոբ Զումային հայտարարում եմ Հարավաֆրիկյան Հանրապետության ընտրված նախագահ»,- հայտարարել է գերագույն դատավորը, ով վարել է պալատի առաջին հանդիպումը:
72-ամյա Զուման եղել է միակ թեկնածուն: Մյուս կուսակցությունները թեկնածուներ չէին առաջադրել, այդ իսկ պատճառով քվեարկություն չի անցկացվել: Զումայի երդմնակալությունը կկայանա Պրետորիայի նախագահական պալատում՝ մայիսի 24-ին:








































