ՅՈՒԿՕՍ ընկերության նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկին կարծում է, որ Ռուսաստանի հանդեպ ԵՄ պատժամիջոցները ձեռնտու են ազգայնականներին, ովքեր ցանկանում են մեկուսացնել Ռուսաստանն Արևմուտքից:
BBC-ին տված հարցազրույցում Խոդորկովսկին ասել է, որ Եվրոպան պետք է ավելի շատ կենտրոնանա ոչ թե Մոսկվայի նկատմամբ պատժամիջոցների, այլ ժողովրդավարության զարգացման գործոմ Ուկրաինային օգնելու վրա:
Խոդորկովսկու կարծիքով՝ Ուկրաինայում ժողովրդավարական գործընթացն ու կայունությունը կբարձրացնեն Ռուսաստանում դրական քաղաքական փոփոխությունների շանսերը:











































