Aravot.am-ը քաղաքագետ Երվանդ Բոզոյանին խնդրեց մեկնաբանել ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պնդումները, որ ֆուտբոլային դիվանագիտության արդյունքում առաջին անգամ Հայաստանն ու Թուրքիան խոսեցին իրար հետ՝ ինչպես հավասարը հավասարի, ինքը բազմաթիվ զանգեր, գրություններ է ստացել, թե ինչ լավ քայլ կատարեց Հայաստանը: Քաղաքագետն ի պատասխան` Նալբանդյանին հիշեցրեց, որ «պերեստրոյկան» սկսելու ժամանակ Գորբաչովին էլ էին բոլորը զանգում և շնորհակալություն հայտնում.
«Ամբողջ աշխարհն էր ուրախ այդ քայլից, ուղղակի հրճված էին: Գորբաչովին մինչև այսօր համարում են լավագույն պետական գործիչը: Եթե մենք ուզում ենք այսպիսի մարդկանց պատկերացումով շարժվել, ապա կարծում եմ` Էդվարդ Նալբանդյանը ճիշտ է: Չի կարելի այդքան կույր լինել` չհասկանալու համար, որ այդ քաղաքականության արդյունքը բերեց երկրի շահերի հսկայական վնասի»:









































