Գվատեմալայում չորեքշաբթի օրը տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով 3-10 մարդ է զոհվել:
Երկրաշարժի հզորությունը կազմել է 7,6 բալ, քառասունից ավելի տներ և շինություններ ավերվել են: Վեց մարդ վնասվածքներ է ստացել:
Մարդկանց զոհվելու մասին պաշտոնական տեղեկատվություն չկա, սակայն երկրի նախագահ Օտտո Պերես Մոլինան հայտարարել է, որ կան ամբողջովին քանդված շինություններ, և չի բացառվում, որ այնտեղ մարդկային կորուստներ լինեն: Մոլինոն երկրի ամբողջ տարածքում «կարմիր ահազանգ» է հայտարարել: Երկրաշարժը զգացվել է տարածաշրջանի մի քանի երկրներում՝ Կոստա-Ռիկայում, Սալվադորում, Մեքսիկայում: Սալվադորում շրջակա միջավայրի նախարարությունը զգուշացրել է հնարավոր ցունամիի մասին:











































