ՊՍԺ-ի կիսապաշտպան Խավիեր Պաստորեն կարծում է, որ Քրիշտիանու Ռոնալդուի տեղափոխությունը իրենց թիմ շատ մեծ ազդեցություն կունենա ընդհանուր արդյունքների վրա:
Նա նաև նշել է, որ միշտ էլ ուրախ կլինի, եթե Ռոնալդուի մակարդակի խաղացողներ համալրեն ՊՍԺ-ն:
«Ռոնալդուն աշխարհի լավագույն խաղացողներից մեկն է:
Նա գրեթե ամեն խաղում գոլ է խփում, ինչպես նաև կարող է վճռել խաղի ելքը իր անհատական գործողություններով:
Եթե նա մի օր տեղափոխվի Փարիզ, ապա օգուտ կտա ոչ միայն թիմին, այլև բոլոր խաղացողներին, ովքեր այստեղ խաղում են»,- Պաստորեի խոսքերն է մեջբերում L’Equipe-ն:







































