Մամոնտի ձագ Լյուբային, որը 2007-ին Յուրի Խուդին հայտնաբերել էր Յամալում, տեղափոխել են Բրիտանիա՝ ցուցադրության: Ինչպես գրում է The Guardian-ը, ցուցադրությունը կբացվի մայիսի 23-ին՝ Լոնդոնի բնագիտության թանգարանում:
Թերթը հիշեցում է, որ Խուդին մամոնտին այդպես է անվանել ի պատիվ իր կնոջ:
Մամոնտի ձագն ապրել է 42 հազար տարի առաջ: Նրա հասակը կազմել է 85 սմ, երկարությունը՝ 130 սմ:
Գիտնականների կարծիքով՝ Լյուբան մեկ ամսական է: Ենթադրվում է, որ կենդանին խեղդվել է ցեխի մեջ, որն էլ արդյունքում սառել է ու պաշտպանել Լյուբայի մարմինը:
Ցուցադրությունը ստացել է «Մամոնտներ. Սառցե դարաշրջանի հսկաները» անվանումը:










































