Հոլիվուդյան աստղերը Facebook և Twitter սոցիալական կայքերից ընտրողներին խորհուրդ են տվել քվեարկել ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում:
Դերասանուհի և երգչուհի Ջենիֆեր Լոպեսը դիմել է նրանց, ովքեր առաջին անգամ են գնում ընտրատեղամասեր, հետևյալ խոսքերով. «Գնա՛ և ընտրի՛ր: Դա կարևոր է, և քո ձայնը կփոխի աշխարհը»:
Երկու օսկարակիր դերասան Ուիլ Սմիթը նշել է, որ խոսքն այն մասին չէ, թե ում օգտին քվեարկել, այլ այն, որ ձայնը կարևոր է և լսվելու է:
«Քվեարկելու ժամանակն է, Ամերիկա՛: Դա քո իրավունքն է, օգտվի՛ր դրանից»,- Twitter-ում գրել է Շարլիզ Թերոնը:
«Ապագան մեր ձեռքերում է: Բաց մի՛ թողեք հնարավորությունը սեփական ապագայի վրա ազդելու համար»,- նշել է հայտնի ռեփեր Ջեյ-Զին:
Հոլիվուդյան աստղերը իրենք են օրինակ ծառայել: Լոս Անջելեսի, Բևերլի Հիլսի ընտրատեղամասերում նկատել են Լեոնարդո դի Կապրիոյին, Սելենա Գոմեսին, Զաք Էֆրոնին, Ամանդա Սեյֆրիջին և այլ հայտնիների: Նկատված աստղերի մեջ էր նաև երգչուհի Բեյոնսեն: Նա չի թաքցրել, որ քվեարկել է գործող նախագահի օգտին: Օբամային իր ձայնն է տվել նաև Ռիզ Ուիզերսպունը:









































