ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Բարաք Օբամայի վերընտրվելը ավելի խելամիտ քաղաքականության դուռ է բացում: Reuters գործակալության փոխանցմամբ՝ նման հայտարարությամբ հանդես է եկել միլիարդատեր Ջորջ Սորոսը, որը միլիոնավոր դոլարներ է նվիրաբերել ԱՄՆ-ի նախագահի նախընտրական քարոզարշավի համար:
«Ես շատ ուրախ եմ, որ նախագահ Օբաման հաղթեց: Ամերիկացի ընտրազանգվածը մերժեց ծայրահեղական դիրքորոշումները՝ դուռ բացելով ավելի խելամիտ քաղաքականության համար »,- հայտարարել է Սորոսը:
Նշենք, որ ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների քվեարկությունն ավարտվել է։ Ոչ պաշտոնական տվյալներով՝ գործող նախագահ Բարաք Օբաման կարողացել է ստանալ ձայների մեծամասնություն ընտրողների կոլեգիայում՝ առաջ անցնելով հանրապետական թեկնածու Միթ Ռոմնիից:
CNN-ի ոչ պաշտոնական տվյալներով՝ դեմոկրատ Բարաք Օբաման հավաքել է 303 ձայն, հանրապետական Միթ Ռոմնին՝ 203:







































