«Միլան»-ի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին իր կարծիքն է հայտնել Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի՝ «Մալագա»-ի դեմ խաղից հետո:
«Էլ Շարավին իր լավագույն խաղը չէր անցկացնում, բացի այդ էլ երկրորդ կեսում մեզ այլ տիպի խաղացող էր պետք, դրա համար էլ դաշտ դուրս եկավ Բոատենգը:
Այնպես ստացվեց, որ մեր դեմ երկու խաղերում միասին վերցրած «Մալագա»-ն օգտագործեց իր երեք գոլային պահերից երկուսը, բայց մյուս խաղերին մենք մոտենալու ենք այլ տրամադրվածությամբ: Առջևում Բելգիայում կայանալիք խաղն է, սակայն դրանից առաջ պետք է մտածել առաջնության շրջանակներում «Ֆիորենտինա»-ի դեմ շատ կարևոր խաղի մասին:
Եթե այսօր հաղթեինք, ապա շատ լավ շանսեր կունենայինք մյուս փուլ դուրս գալու համար: Բայց մենք մինչև վերջ ենք պայքարելու: Խմբից դուրս գալու համար 7-8 միավորը կբավականացնի:
Ես խոսել եմ Բերլուսկոնիի հետ, ու նրան դուր էր եկել մեր խաղը: Այսօր դաշտում էր մի երիտասարդ թիմ, որն ունակ է լավ անցկացնել այս մրցարջանը ու էլ ավելի լավ հաջորդ մրցաշրջանները», – Ալեգրիի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը:







































