Սաուդյան Արաբիան փակել է իր դեսպանատունը Լիբիայում և սկսում է տարհանել այդ երկրից թագավորության բոլոր քաղաքացիներին: Այս մասին հայտնում է Sky News Arabia-ն:
Էր-Ռիադը նման քայլի է գնացել Լիբիայում իրավիճակի կտրուկ սրման պատճառով: Այնտեղ անցած ուրբաթ օրվանից շարունակվում են բախումները զինվորականների ու արմատական իսլամիստների միջև: Բախումները սկսվել էին ուրբաթ՝ հունվարի 17-ի հեղափոխության օրորոց Բենղազիում: Երեկ բախումները հասել են Տրիպոլի, որտեղ բանակի հրամանատարությունը հայտարարել է Համընդհանուր ազգային կոնգրեսի աշխատանքի դադարեցման և սահմանափակ օրենսդրական գործառույթները փետրվարին ընտրված Սահմանադրական ասամբլեային փոխանցելու մասին:
Ավելի վաղ իր դիվանագետների տարհանման մասին էր հայտարարել Ալժիրը: Այդ երկրի զինված ուժերը Լիբիայի հետ սահմանին 45 հազարանոց զորակազմ են տեղակայել՝ կանխելու գրոհայինների հնարավոր ներթափանցումը: Բացի այդ, մարտական բարձր պատրաստության են բերվել Եգիպտոսի զորքերը:









































