ՆԱՏՕ-ն չի հաստատում Ուկրաինայի հետ սահմանից ռուսական զորքերի դուրսբերման մասին տեղեկությունը: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով դաշինքի աղբյուրին:
«Մենք չենք նկատել որևէ տեղաշարժ, որը կհաստատեր այդ հաղորդագրությունները»,- ընդգծել են Հյուսիսատլանտյան դաշինքում:
Այսօր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է մշտական տեղակայման վայր վերադարձնել զորքերը, որոնք մասնակցել են Ռոստովի, Բելգորոդի և Բրյանսկի մարզերի զորավարժություններին:
Արևմուտքն առաջին անգամ չէ, որ հերքում է տեղեկությունն ուկրաինական սահմանից ռուսական զորքերի դուրսբերման մասին: Անցած շաբաթ Պետդեպը հայտնել է արբանյակային նկարների մասին, որոնք հաստատել են Ռուսաստանի զինված ուժերի զրահատեխիկայի առկայությունը Բելգորոդի և Ռոստովի մարզի մերձակայքում:










































