Գերմանական Deutsche Bank-ը մտադիր է մոտ 8 մլրդ եվրոյի հավելյալ բաժնետոմսեր թողարկել: Այս մասին գրում է The Wall Street Journal-ը: Այդպիսով բանկը հույս ունի նվազեցնել անհանգստությունն իր պահուստների շուրջ:
«Մենք ուժեղացնում ենք կապիտալը, բարելավում մրցունակությունը և ներդնում թիրախային նախաձեռնություններում՝ բիզնեսի առանցքային ուղղություններում աճի համար»,- հայտարարել են Deutsche Bank-ի ղեկավարներ Յուրգեն Ֆիտչենն ու Անշու Ջեյնը:
Ընդհանուր առմամբ բանկը կթողարկի հավելյալ 360 մլն բաժնետոմս: Կատարի թագավորական ընտանիքն արդեն համաձայնել է 1.75 մլրդ եվրոյով ձեռք բերել 60 մլն բաժնետոմսեր Paramount Holdings ներդրումային ընկերության միջոցով: 6.25 մլրդ եվրոյի մնացած բաժնետոմսերը ծրագրվում է արտոնյալ գնով վաճառել ներդրողներին:









































