Աժ պատգամավորներն ամառային արձակուրդների ընթացքում իրենց աշխատասենյակները վերանորոգեցին, տեղափոխեցին իրենց գույքը, որպեսզի Աժ աշնանային նստաշրջանին արդեն ունենան հարմարավետ սենյակներ: Ողջ օգոստոս ամսվա ընթացքում բուռն նորոգման, «ուբոռկայի» մեջ էր նաև գեներալ Մանվել Գրիգորյանի աշխատասենյակը, որը հայտնվել էր լրագրողների ուշադրության կենտրոնում հատկապես իր գույքով: Սակայն երեկ «Առավոտ»-ը տեսանվ, թե ինչպիսի վերանորոգման եռուզեռ է նրա սենյակում: Պարզվում է` Աժ ջեռուցման նոր համակարգը փորձարկելու արդյունքում պայթել են խողովակները, և գեներալի սենյակն արդյունքում այնպես է վնասվել, որ նոր վերանորոգման անհրաժեշտություն է առաջացել:











































