Թուրինի «Յուվենթուս»-ի գլխավոր տնօրեն Ջուզեպե Մարոտան մեկնաբանել է «Բարսելոնա»-ի հարձակվող Ալեքսիս Սանչեսի տրանսֆերի վերաբերյալ շրջանառվող լուրերը:
«Սանչեսը գերազանց ֆուտբոլիստ է և ցանկացած բարձրակարգ ակումբ կցանկանար իր թիմի կազմում տեսնել նրան: Միանգամայն հասկանալի է, որ ես կցանկանայի, որպեսզի տաղանդավոր հարձակվողը համալրի մեր թիմի կազմը:
Պետք է հաշվի առնել փաստը, որ Ալեքսիսի տրանսֆերը թանկարժեք է: Բացի այդ, պետք է հասկանալ, թե ինչ պայմաններ է նա պահանջում: Տվյալ պահին կարգավորում ենք մարզչի հետ կապված հարցերը: Այնուհետև կմտածենք տրանսֆերային քաղաքականության մասին»,- ասել է Մարոտան:








































