Friday, 19 06 2026
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՌԴ-ն փորձում է Թուրքիայի հետ համատեղ ազդեցություն պահել Կովկասում. հակասությունները թույլ չեն տալիս
Ադրբեջանը նույնն է մնացել՝ ատելությամբ լցված մեր դեմ. խաղաղությունը պոպուլիստական հույս է
Պուտին-Ֆիդան հանդիպումը Կազանում. Ռուսաստանը և Թուրքիան շարունակում են հաջող համագործակցությունը
08:10
Շվեյցարիայում ԱՄՆ-Իրան բանակցությունները չեն կայանա
Իսրայելը իրանա-ամերիկյան «փոխըմբռնումը կպայթեցնի՞»
07:50
Նավթի գներն աճել են – 18/06/26
Դեսպան Հովհաննիսյանը վերահաստատել է ՀՀ հանձնառությունը ատելության խոսքի դեմ պայքարին՝ այն դիտարկելով որպես կանխարգելման օրակարգի անբաժանելի մաս
07:30
Մունդիալ-2026. Մեքսիկան հաղթահարեց խմբային փուլի արգելքը, Կանադան խոշոր հաշվով հաղթեց Կատարին
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Բլանկա Ռոդրիգեսը COP17-ին առչնվող հարցեր են քննարկել
00:50
Բելգիան նախատեսում է մինչև 2030 թվականը Ուկրաինային փոխանցել իր ողջ F-16 ավիապարկը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Վրաց-թուրքական սահմանին հյուրանոց-ամրոց կկառուցվի
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի համագործակցության ընդլայնման ուղիները
Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները
00:10
Գերմանիան Թուրքիայի հետախուզությունն ընդգրկել է ամենաակտիվ լրտեսական կառույցների ցանկում
00:10
ԱՄՆ ռազմածովային ուժերը դադարեցրել են Իրանի նավահանգիստների շրջափակումը
00:08
Բանակցությունները չեն նշանակի հակառակ կողմի դիրքորոշման ընդունում․ Խամենեի
00:06
ԱՄՆ-ն հավատարիմ է խաղաղությանը․ Թրամփ
ՊԵԿ նախագահը ՀՄՆԿ Գլխավոր համաժողովում քննարկել է հարկային վարչարարության արդիականացման և համագործակցության ընդլայնման հարցեր
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
Ոստիկանները բացահայտել են Դարբնիկ գյուղում խուլիգանության դեպքը
23:30
ԱՄՆ-ն պատրաստ է վերականգնել Իրանի նկատմամբ ծովային շրջափակումը` հուշագրի պայմանների չկատարման դեպքում. Հեգսեթ
Արտաշատի ոստիկանները բացահայտել են դիտավորությամբ վրաերթի դեպքը
23:10
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Եվրոպայում կանցկացնի իր զորքերի ռևիզիա և կնվազեցնի իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի ուժերին
Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են կատարել
Հայկավան գյուղում այրվել է խոտածածկույթ․ փրկարարները մարել են հրդեհը
22:30
Իրանն ավելի հեռու է միջուկային զենքի ստեղծումից, քան երբևէ. Ռյուտե
Գրանցվել է հանցագործությունների թվի նվազում

Նոր «հարսանիքի» վտանգը

Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարն անցյալ շաբաթավերջին հայտարարել է, որ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ուորլիքի հայտարարություններում հստակ և դիպուկ մատնանշված է Ղարաբաղյան հարցում ամերիկյան քաղաքականությունը: Մորնինգսթարը շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ 7 տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանի վերահսկողության տակ:

Ակնհայտ է, որ սկսվել է պայքար Ադրբեջանի համար, որ վարում են Միացյալ Նահանգները, Ֆրանսիան, Ռուսաստանը: Այդ պայքարի տոնը հաղորդել է Ռուսաստանը: Ռուսաստանը՝ Հայաստանի հանդեպ իր գործողություններով, ինչպես նաև Ղրիմում ու արևելյան Ուկրաինայում իր նվաճողական քաղաքականությամբ սրել է կովկասյան խնդիրը, իսկ այդ խնդրի սրման, նաև զուգահեռաբար Հայաստանին և Կովկասում, և ընդհանրապես աշխարհում սուբյեկտությունից զրկելու պարագայում ավտոմատ կերպով սրվում է Ադրբեջանի դերակատարության խնդիրը:

Ռուսաստանը արդեն երկար ժամանակ է, որ փորձում է սիրաշահել Ադրբեջանին՝ լինելով Բաքվի ռազմա-տեխնիկական հիմնական մատակարարը և գործընկերը: Ադրբեջանի ձեռք բերած սպառազինությունների մոտ 80 տոկոսը մատակարարում է Ռուսաստանը: Երբ Հայաստանը վարում էր եվրաինտագրացիայի կուրս, Արևմուտքը փորձում էր Ռուսաստանի գործողությունները հակակշռել Հայաստանի հետ հարաբերությունների խորացումով: Սակայն Երևանը կտրուկ և անամոթ կերպով հրաժարվեց Արևմուտքի հետ հարաբերությունները սերտացնելու լուրջ քաղաքական հեռանկարներից, ինչով էլ Արևմուտքին հուշեց, որ հավասարակշռության հույսերը իր հետ կապելը, մեղմ ասած, անհեռանկար է, և ուրեմն կա՛մ պետք է գտնել հավասարակշռությունն ապահովելու այլ տարբերակներ, կամ էլ պետք է մրցակցել Ռուսաստանի հետ և նրանից ավելի ուժգին գրավել Ադրբեջանի «սերը»:

Եվ ակնհայտ է, որ այսօր տեղի է ունենում հենց այս մրցակցությունը, և Արևմուտքն ու Ռուսաստանը,- իսկ Արևմուտք ասվածում էլ պետք է տարբերել ԱՄՆ-ին և Ֆրանսիային,- լուրջ մրցակցության մեջ են, թե ով ավելի համոզիչ հեռանկարներ կառաջարկի Ադրբեջանին: Այս մրցակցությունն ակնհայտորեն ստանում է ավելի ու ավելի ահագնացող բնույթ: Ազատագրված տարածքների վերադարձի մասին խոսակցությունները, երևի, տարածքների ազատագրումից ի վեր այդքան ինտենսիվ չեն եղել և այդքանչեն հնչել, այդքան հաճախ և այդքան կոնկրետ, ինչքան վերջին մի քանի օրերի ընթացքում: Առաջիկայում տեսանելի չէ նաև զարգացումների նոր վեկտորի առկայություն: Ընդ որում՝ ակնհայտ է նաև, որ Ադրբեջանի որևէ որոշում նշանակելու է պատերազմ, որովհետև ում էլ համաձայնի «ձեռքը տալ» Ադրբեջանը, «հարսանիքը» կարող է լինել միայն պատերազմով: Այսինքն՝ մի նոր «հարսանիք լեռներում», որից առաջինը Հայաստանի ու Ղարաբաղի համար հաղթական էր, իսկ ահա երկրորդի հաղթականության հեռանկարը, մեղմ ասած, մշուշոտ է: Պատահական չէ, որ միջնորդները ավելի ու ավելի հաճախ են սկսել խոսել պատերազմի վտանգի մասին: Իսկ այսպես ասած հիմնավորումը նրանք արդեն իսկ ապահովել են՝ Մինսկի խմբի համատեղ հայտարարությամբ:

Այսինքն՝ պատերազմը կարդարացվի նրանով, որ իրենց առաջարկները կողմերը մերժել են և չեն եկել համաձայնության: Եվ այստեղ մնում է հուսալ, որ Ադրբեջանը դեռ երկար չեմուչում կանի իր համար մրցակցության սկսած տերություններին, Ադրբեջանը դեռ երկար չի կողմնորոշվի, և բանը «նշանադրությունից» այն կողմ չի անցնի: Թեև դա ոչ մի նշանակություն էլ չի ունենա ժամանակի մեջ, եթե Հայաստանն էլ ռուսական կայսրության գաղութից այն կողմ չի անցնելու:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում