Սիրիայից տեղեկություններ են ստացվել, որ Դամասկոսից ոչ հեռու ընթացող մարտերում զոհվել է բանակի գեներալ Հուսեյն Իսահակը։ Նա վիրավորվել է, երբ կառավարական զորքերը փորձում էին ապստամբներից խլել Մլեյհա քաղաքը։ Այս մասին տեղեկացնում է bbc.co.uk-ը։
Գեներալ Իսահակը գլխավորում էր Սիրիայի ՀՕՊ ուժերը։
Միաժամանակ հայտնի է դարձել, որ երկրի հյուսիսային Մանբիջ քաղաքում, որը բռնագրավել էին ապստամբ ջիհադականները, խանութների ու ձեռնարկությունների աշխատողները գործադուլ են հայտարարել ի նշան բողոքի, թե ինչպես են իսլամիստները մեկնաբանում շարիաթի օրենքները։








































