Ամերիկյան հեղինակավոր Forbes ամսագիրը հրապարակել է աշխարհի ամենահարուստ մարզիկների լավագույն տասնյակը՝ իր վարկածի համաձայն: Հատկանշական է, որ տասնյակում ընդգրկված են միայն երկու ֆուտբոլիստ:
Ըստ ամսագրի՝ աշխարհի ամենահարուստ մարզիկը գոլֆիստ Թայգեր Վուդսն է, որի տարեկան եկամուտը կազմում է 38 միլիոն դոլար: Նրան հաջորդում է շվեյցարացի հայտնի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը՝ 29 միլիոն դոլար եկամուտով: Լավագույն եռյակը եզրափակել է գոլֆիստ Ֆիլ Միկելսոնը՝ տարեկան 26 միլիոն եկամուտով:
Չորրորդ հորիզոնականում է ֆուտբոլի Անգլիայի ազգային հավաքականի ու «Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը, որը ևս ունի 26 միլիոն դոլար եկամուտ:
Բեքհեմի ու Ֆիլ Միկելսոնի հետ մեկտեղ 26 միլիոն դոլար եկամուտ ունի բասկետբոլի «Մայամի»-ի աստղ Լեբրոն Ջեյմսը: Վեցերորդ հորիզոնականում է բասկետբոլի «Լոս Անջելես Լեյքերս» թիմի աստղային խաղացող Քոբի Բրայանթը՝ 18 միլիոն դոլարով: Նա մեկ միլիոն դոլարով գերազանցում է յոթերորդ հորիզոնականում տեղակայված վազորդներ Ուսեյն Բոլտից ու Մահենդրա Սինղ Դոնից:
Տասնյակը եզրափակում են Մադրիդի «Ռեալ»-ի ու ֆուտբոլի Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն ու կրիկետիս Շահին Տենդուլկարը՝ 10 և 11 միլիոն եվրո համապատասխանաբար: