Այսօր՝ մայիսի 18-ին, Մոսկվայում և Ռուսաստանի խոշոր քաղաքներում ծրագրվում է անցկացնել երթ՝ «Պուտի՛ն, հեռացի՛ր Կրեմլից» կարգախոսով: Այս մասին գրում է Korrspondnet.net-ը՝ հղում անելով սոցիալական ցանցերում կազմակերպիչների տարածած տեղեկությանը:
Այսպես. Պյոտր Շուկլինովը Facebook-յան իր էջում գրում է. «Վաղը իմ ռուս ընկերները հեղափոխության են դուրս գալիս: Նրանք զայրացած են: Նրանց հետ կլինեն նաև տասնյակ հազարավոր տղաներ և աղջիկներ: Մեկը պատրաստվում է այրել, մյուսը ցանկանում է խաղաղ կերպով վկայել, որ կա մեկ այլ Ռուսաստան, և այն չի ցանկանում պատերազմել Ուկրաինայի հետ: Համաձայն չէ որպես ստրուկ ապրել: Նրանք դուրս կգան և կպաշտպանեն իրենց իրավունքները: Մեկ այլ Ռուսաստան կա՛: Ես դրան հավատում եմ»:











































