Բրազիլիայի հյուսիսարևելյան Արակաժ քաղաքի բանտերից մեկում խռովություն կազմակերպած կալանավորները պատանդ են վերցրել 122 մարդու: Այս մասին հաղորդել է France Press գործակալությունը՝ հղում անելով տեղի իշխանություններին:
«Ցույց է անում բանտի միայն մեկ թևը»,- գործակալությունը մեջբերում է հաստատության պաշտոնական ներկայացուցիչ Սանդրա Մելոյի խոսքը:
Հաղորդագրությունում նշվում է, որ պատանդներից 118-ը հենց կալանավորների ազգականներն են, ովքեր այցելել էին բանտ, իսկ մյուս չորսը՝ բանտի աշխատակիցներ: Թե ինչ պահանջներ են ներկայացնելու հանցագործները՝ հայտնի չէ:
Ուղղիչ հաստատության ներկայացուցչի խոսքով՝ այս պահին իրավիճակը կարգավորվել է, իսկ պատանդների ազատ արձակման բանակցությունները կվերսկսվեն այսօր՝ ավելի ուշ:
Միջադեպի մյուս մանրամասները հստակեցվում են:









































