Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ադրբեջանցի սպաներն ու դիտորդները մասնակցելու են Էգեյան ծովի թուրքական հատվածում ընթացող ականազերծման զորավարժություններին: Դրանք մեկնարկել են երեկ և ավարտվելու են նոյեմբերի 15-ին:
Զորավարժություններին մասնակցում են նաև Օմանի, Վրաստանի, Կատարի,Կորեայի, Քուվեյթի, Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի զինվորականները: Զորավարժություններում ներգրավվելու են նաև հունական ու ամերիկյան ռազմանավերը: Զորավարժությունների անցկացման նպատակը ականազերծման ոլորտի կադրեր պատրաստելն է:









































