Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայի համար միակ սպառնալիքն ահաբեկչությունն է.
«Չնայած ահաբեկչական կազմակերպություններն անում են ամեն հնարավոր բան Թուրքիայում էթնիկական պայքար հրահրելու համար՝ այնուամենայնիվ նրանք չեն հասնում հաջողության: Անկարան կանի ամեն ինչ՝ ահաբեկչության նկատմամբ հաղթանակ տանելու համար, քանի որ թուրքերն ու քրդերը դարերի ընթացքում ապրել են խաղաղ և առանց խնդիրների»:
Էրդողանը նաև ընդունել է իր պարտությունը տեղական ինքնակառավարման մարմինների վաղաժամ (27.10.2013) ընտրության անցկացման հարցում՝ ընդգծելով, որ իրենք հրաժարվել են դրանից, և որ այդ ընտրությունները տեղի կունենան ժամանակին՝ 2014 թվականի մարտին:









































