ՊՍԺ-ի և Բրազիլիայի հավաքականի պաշտպան Տիագո Սիլվան ապագայում «Միլան» վերադառնալու հույս է հայտնել: 29-ամյա ֆուտբոլիստը փարիզյան ակումբ է տեղափոխվել 2012 թվականին: Ակումբի ղեկավարները նրա տրանսֆերի դիմաց 42 մլն եվրո են վճարել:
«Ցանկանում եմ ողջունել «Միլան»-ի երկրպագուներին: Հուսով եմ, որ ապագայում դեռ կտեսնվենք:
Վերադառնալ մոտակա ժամանակահատվածում դժվար կլինի: Բայց ապագայում ցանկանում եմ դարձյալ «Միլան»-ում խաղալ: Նույն ճանապարհն անցավ նաև Կական»,- TMW-ն մեջբերում է Սիլվայի խոսքերը:




































