Կաննի կինոփառատոնի շրջանակներում տեղի է ունեցել նաև Chopard Trophy մրցանակաբաշխությունը, որով զարդերի հայտնի ապրանքանիշը առանձնացնում է կինոաստղերի երիտասարդ սերնդի ամենավառ ներկայացուցիչներին՝ գրում է Spletnik.ru-ն:
Մրցանակներ են ստացել դերասաններ Լոգան Լերմանը և Ադել Էկզարկոպուլոսը: Մրցանակները նրանց հանձնել է Քեյթ Բլանշեթը, ով հագել էր Valentino ապրանքանիշի զգեստ:









































