De Telegraaf-ը հայտնում է, որ «Այաքս»-ի, «Մանչեսթեր Յունայթեդ»-ի և Հոլանդիայի ընտրանու նախկին դարպասապահ Էդվին վան դեր Սարը նշանակվել է «Այաքս»-ի գլխավոր տնօրենի պաշտոնում:
Վան դեր Սարը դրական է արձագանքել տնօրենների խորհրդի` այդ պաշտոնը զբաղեցնելու խնդրանքին: Առաջիկա օրերին վան դեր Սարը պետք է պաշտոնապես ներկայացվի թիմին` նոր կարգավիճակով:
Նշենք, որ Ամստերդամի ակումբի ևս մեկ ֆուտբոլիստ` Մարկ Օվերմարսը, արդեն զբաղեցնում է «Այաքս»-ի մարզական գծով տնօրենի պաշտոնը:









































