Այս տարվա ավտոբուսային քարավանը մայրերին, կանանց ու քույրերին տանում է Մեքսիկա՝ փնտրելու Կենտրոնական Ամերիկայի երկրների գաղթականներին:
Նրանք թակում են գիշերային օթևանների և դիահերձարանների դռները, ուսումնասիրում մահացածների և կալանավորների լուսանկարները: Նրանք իրենց հարազատների լուսանկարները ձեռքներին` շարունակ նույն հարցն են տալիս` «Դուք տեսե՞լ եք նրան», «Նա Ձեզ ծանո՞թ է»: Հիմնական պատասխանը, որ նրանք ստանում են, հետևյալն է՝ «Ներեցեք, ոչ»:
Մի քաղաքում որոնումներն ավարտելուց հետո ավտոբուսային քարավանը շարժվում է դեպի մյուս քաղաքներ: Այս տարի երկու ավտոբուսները 19 օրում կանցնեն 14 նահանգների 23 քաղաքներով՝ ընդհանուր 3000 մղոն: Այս մասին հայտնում է Los Angeles Times-ը:
Չնայած վշտին` նրանք ծանոթություններ են հաստատում, խոսում իրենց անցած կյանքի, դժվարին փորձությունների մասին, երբեմն նույնիսկ ծիծաղում և ուրախանում:








































