Սերբ թենիսիստ Նովակ Ջոկավիչը, շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը և ամերիկացի Բրայան եղբայրներն արժանացել են ATP ամենամյա մրցանակների: Այդ մասին տեղեկություններ է հայտնել մրցաշարի պաշտոնական կայքը:
Ջոկովիչը համարվել է տարվա լավագույն թենիսիստ և արժանացել Արթուր Էշի անվան մրցանակի` բարեգործական ակցիաների մասնակցելու համար:
Ֆեդերերը մրցանակի է արժանացել «Տարվա ջենթլմեն» և «Երկրպագուների համակրանք» անվանակարգերում: «Երկրպագուների համակրանքի» են արժանացել նաև Բրայան եղբայրները:
Ներկայացնում ենք ATP World Tour Awards-ի մյուս մրցանակակիրների անունները.
«Տարվա հայտնություն» ` Մարինկո Մատոշևիչ (Ավստրալիա)
«Տարվա վերադարձ»` Տոմի Խաաս (Գերմանիա)
«Տարվա Նորեկ»` Մարտին Կլիժան (Սլովակիա):







































