Monday, 13 05 2024
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին
20:10
Ղազախստանի նախկին նախարարը կնոջը սպանելու համար դատապարտվել է 24 տարվա ազատազրկման
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Բագրատ Սրբազանը ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցում
Վայոց ձորում վայրի կենդանիների պատճառով գյուղերին հասցված վնասը մեղմելու նպատակով ծրագիր կիրականցվի
Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Դանիայի Թագավորություն
Լիսկայից կբռնագանձվի Երևանում 5 անշարժ գույք, այդ թվում՝ առանձնատունը, 3 ավտոմեքենա և 9 մլրդ դրամ
Վարչապետին է ներկայացվել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի 2023թ. գործունեության հաշվետվությունը
19:20
Քենիայում ջրհեղեղների հետևանքով մահացածների թիվը գերազանցում է 270-ը
Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ Դոմբրովսկիսը Հայաստանում կմասնակցի ՎԶԵԲ տարեկան հանդիպմանը
Ասում են՝ Ոսկեպարով Արցախ են գնալու․ խիստ դատարկ և առավելապաշտական բովանդակություն
18:50
ԵՄ-ում հայտարարել են մասնակիորեն ռազմական տնտեսության անցնելու մասին՝ Ուկրաինային աջակցելու համար
Սա հիբրիդ զանգված է միջնադարյան կղերականության և սովետառուսական քաղքենիության
18:30
Լեհ ֆերմերները հացադուլ են սկսել Սեյմի շենքում
Ռևանշ է․ նպատակը ՀՀ-ն ամբողջությամբ ռուսական իմպերիային ենթարկեցնելն է
Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 399-ի՝ մեկ շաբաթում ավելանալով 10-ով
ԵԱՀԿ նախագահողը Արցախի հարցը չի համարում փակված
ՀՀ ԱԺ նախագահը ԵԱՀԿ գործող նախագահին է ներկայացրել Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց Հայաստան վերադառնալու հրամայականը
17:48
Հնդկաստանը Իրանի Չաբահար նավահանգիստը 10 տարով գործարկելու պայմանագիր է ստորագրել
Գազայում նախազգուշացրել են վառելիքի պակասի պատճառով հիվանդանոցների աշխատանքի մոտալուտ դադարեցման մասին
17:44
Հանդիպել են Թուրքիայի նախագահն ու Հունաստանի վարչապետը

ՀՀԿ-ն, ՕԵԿ-ն ու «Ժառանգությունը» Ուկրաինայի նախագահական ընտրություններին դիտորդներ կուղարկե՞ն

ԵԺԿ-ն մայիսի 12-ին իր կայքում մի հետաքրքիր հայտարարություն է տեղադրել, որով գործընկեր կուսակցություններին կոչ է արվում դիտորդներ ուղարկել Ուկրաինայի՝ մայիսի 25-ին տեղի ունենալիք նախագահական ընտրություններին: Հայտարարությունն արել են մասնավորապես Եվրախորհրդարանի արտաքին հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Էլմար Բրոկը և Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին, որոնց կուսակցությունները ԵԺԿ անդամ են: Նրանք այդ հայտարարությամբ ԵԺԿ անդամ բոլոր կուսակցություններին, ԵՄ անդամ երկրների ազգային խորհրդարաններին և ԵԱՀԿ անդամ երկրներին կոչ են արել Ուկրաինայի նախագահական ընտրություններին հնարավորինս մեծ թվով դիտորդներ ուղարկել:

ԵԺԿ անդամ են նաև Հայաստանի խորհրդարանական երեք՝ իշխող Հանրապետական, ընդդիմադիր «Ժառանգություն» և վերջերս իրեն ընդդիմություն հռչակած «Օրինաց երկիր» կուսակցությունները: «Առաջին լրատվական»-ը փորձեց այս կուսակցություններից տեղեկանալ՝ նրանք կընդառաջե՞ն այս կոչին և դիտորդներ կուղարկե՞ն Ուկրաինայի նախագահական ընտրություններին: Հատկապես, որ այդ նույն հայտարարությամբ եվրոպացի այս պաշտոնյաները նաև նշում են, որ Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները պետք է ուղղված լինեն որոշում կայացնողների, նրանց ընտանիքի անդամների և որոշ ընկերությունների դեմ:

ՀՀԿ-ից ու ՕԵԿ-ից այս երկու օրերին հնարավոր չեղավ որևէ մեկնաբանություն ստանալ, նրանք անգամ տեղյակ չէին ԵԺԿ անդամ այդ պաշտոնյաների հայտարարության մասին: Իսկ «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը մեզ հետ հեռախոսազրույցում հայտնեց, որ իրենք դեռ այդ հարցը չեն քննարկել, և ինքը դեռ տեղյակ չէ՝ արդյոք իրենք դիտորդներ կուղարկե՞ն:

«Ուկրաինայի նախագահի թեկնածուների մեջ կան այնպիսի գործիչներ, որոնց կուսակցությունները ԵԺԿ անդամ են: Եվ ընդհանրապես՝ նոր իշխանություններին սատարում են այնպիսի կուսակցություններ, որոնք ԵԺԿ անդամ են: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԵԺԿ-ն քանիցս դատապարտել է Ուկրաինայում Ռուսաստանի ճնշումները և գործողությունները՝ միանգամայն սպասելի է, որ այդ կառույցը փորձելու է ապահովագրել տեղի ունենալիք ընտրությունները, որոնք Ռուսաստանը ցանկանում է կասկածի տակ դնել: Հետևաբար՝ բնական է, որ նման կոչ կլիներ: Կգնան հայաստանյան կուսակցությունները Ուկրաինա, թե չեն գնա՝ ժամանակը ցույց կտա: Բայց կարծում եմ, որ մի բան հստակ է. եթե ԵԽԽՎ-ն և ԵԱՀԿ-ն դիտորդական պատվիրակություններ ձևավորեն, անշուշտ Հայաստանը ներգրավված կլինի: Այս առումով մեր խորհրդարանը պատվիրակություններ չառաջադրելու տարբերակ չի ունենա: Խնդիրն այն է, որ որոշ եվրոպական երկրներ ՌԴ ճնշման տակ կարող են պատվիրակներ չառաջադրել ԵԽԽՎ-ում և ԵԱՀԿ-ում: Սա է պատճառը, որ ԵԺԿ-ն փորձում է իր անդամ կուսակցություններին հորդորել պատվիրակներ ներկայացնել»,- ասաց Ս. Սաֆարյանը:

Հայտարարության մեջ նաև նշված է, թե «մենք կողմ ենք Ուկրաինայի ապակենտրոնացմանը, բայց ոչ Բոսնիայի և Հերցեգովինայի կոնֆեդերացիայի օրինակով: Արդյո՞ք սա նշանակում է, որ Եվրոպայում արդեն հաշտվեցին այն իրողության հետ, որ Ուկրաինայի որոշ հատվածներ ու հատկապես Ղրիմը անջատվեցին կամ կանջատվեն այդ երկրից: «Չեմ կարծում, որ հաշտվել են, քանի որ պարզապես իրենց դիրքորոշումն են ամրագրել ու անցել առաջ»,- պատասխանեց Ս. Սաֆարյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում