Sunday, 12 05 2024
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը
Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
14:15
106-ամյա ամերիկացին դարձել է աշխարհի ամենատարեց պարաշյուտիստը
Հարավային Կովկասում «խարկովյան ուղղությու՞ն կբացվի»
Ծնվել է ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը
Ժպտում եմ մեր վախերից խոսող Գալստանյանին
Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին մեկ կողմ դնել ներքին տարակարծություններն ու հատվածական շահերը և համախմբվել պետականության շուրջ․ ՍԴՀԿ

Բոլորի դեմ վարչապետը

Հովիկ Աբրահամյանի և այսպես կոչված խոշոր գործարարների հանդիպումը հայաստանյան իշխանական գործընթացների լակմուսի թղթի դեր կարող է կատարել: Այդ հանդիպումը, որն ըստ էության նվիրված էր բիզնեսին՝ այսպես ասած, դե յուրե, սակայն դե ֆակտո ներհամակարգային առանցքային իրադարձություն էր, ըստ էության, բացում է հայաստանյան ներիշխանական առկա իրականության մի քանի նոր շերտեր:

Հովիկ Աբրահամյանը խոշոր գործարարներին ընդունել կամ հյուրընկակել էր գրեթե նախագահական կարգավիճակով: Կա մի շատ ուշագրավ դրվագ: Հանդիպումից հետո որևէ մեկի հայտարարությունում, որևէ մի մասնակցի խոսքում, որում տեղեկություններ կային Աբրահամյան-օլիգարխներ զրույցի մասին, որևէ այլ մեկնաբանությունում, պաշտոնական հաղորդագրությունում ոչ մի խոսք չկար, որտեղ կհիշատակվեր Սերժ Սարգսյանի անունը: Օրինակ՝ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը գրեթե ամեն երկրորդ խոսքից հետո հղում էր անում Սերժ Սարգսյանին՝ «նախագահը հանձնարարել է», «նախագահի հանձնարարականով» և այլն: Հովիկ Աբրահամյան-մնացյալ օլիգարխներ ձևաչափով հանդիպման ընթացքում քննարկվել են հարցեր, որոնք, ըստ էության, այսպես ասած, վեր են զուտ հովիկաբրահամյանական շրջանակի լիազորություններից, և երբ խոսք է լինում հավասար բիզնես պայմանների, ստվերի դեմ պայքարի և այլնի մասին, ապա այստեղ առավել քան հետաքրքրական է՝ իսկ Սերժ Սարգսյանը երաշխավորո՞ւմ է Հովիկ Աբրահամյանի հավաստիացումները: Իսկ այս հարցի ոչ մի պատասխան հանդիպման գոնե ձևական մասում չկար, Հովիկ Աբրահամյանը Սերժ Սարգսյանի անունից ոչ մի բան չի ասել:

Ի՞նչ է սա նշանակում: Սերժ Սարգսյանը ստանձնել է մրցավարի՞ դեր և հետևելու է, թե ինչպես է Հովիկ Աբրահամյանը խաղում, թե՞ Աբրահամյանին տվել է ինքնուրույն խաղի լիակատար հնարավորություններ և վերահսկելու է միայն իրեն հայտնի տարբերակներով, եթե Աբրահամյանը հանկարծ խաղա իր դեմ: Խնդիրն այն է, որ Աբրահամյանը այսօր կարծեք թե արդեն սկսել է խաղալ Ռոբերտ Քոչարյանի և ԲՀԿ-ի դեմ:

Ինչու և ինչպես: Աբրահամյանը, ըստ էության, օլիգարխներին առաջարկում է այն, ինչը ուղղակիորեն առաջարկում էր ԲՀԿ-ն՝ հավասար պայմաններ և այլն, ու ինչ անուղղակիորեն առաջարկում էր Ռոբերտ Քոչարյանը՝ տարբեր կերպ ակնարկելով օլիգարխներին մինչև 2008 թվականի առավել բարենպաստ և բոլորի համար երանելի պայմանները: Այսօր այդ բանը նրանց առաջարկում է Հովիկ Աբրահամյանը՝ ըստ էության, այդպիսով մրցակից դառնալով Քոչարյանին ու ԲՀԿ-ին: Իսկ սա, իհարկե, Սերժ Սարգսյանին գոնե այս պահին ձեռնտու է, եթե նույնիսկ վերագրենք Աբրահամյանի ինքնուրույն խաղին: Եվ պատահական չէ նաև, որ հակառակ կողմում՝ քառյակի ճամբարում, ակնհայտորեն որոշակի տարակույսներ կան Հովիկ Աբրահամյանի գործունեության հետ կապված, և կասկածներ՝ «բոլորի համար» նրա ընդունելի լինելու վերաբերյալ: Այսինքն՝ Աբրահամյանին դեռ հարվածի տակ չեն վերցրել, սակայն ակնհայտորեն փորձ կա հասկանալու, թե ինչ է անում նա՝ խաղում է Սերժ Սարգսյանի դե՞մ, Սերժ Սարգսյանի համա՞ր, թե՞ ինքն իր համար՝ «բոլորի դեմ:

Ի դեպ, այս տեսանկյունից հետաքրքրական հայտարարություն էր արել Հովիկ Աբրահամյանին Սերժ Սարգսյանի դեմ դուրս գալու առաջարկ արած և Աբրահամյանից բավական կոշտ պատասխան ստացած ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը՝ ասելով, որ եթե Աբրահամյանն այսպես շարունակի, ապա Տիգրան Սարգսյանից ավելի վատ վիճակում է հայտնվելու:

Ոչ մի կասկած լինել չի կարող, որ ՀԱԿ-ի այս հայտարարության «փայատեր» է նաև ԲՀԿ-ն, որը այս կերպ է մեսիջներ հասցնում խնամի Հովիկին՝ փորձելով հասկանալ նրա մոտիվները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում