Րաֆֆի Հովաննիսյանի նախագահ դառնալու հնարավորությունը զրոյական է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը.
«Ըստ իմ դիտարկումների` այսօր Հայաստանում նախագահ դառնալու հնարավորություն ունեն Հանրապետական կուսակցության, «Բարգավաճ Հայաստան»-ի և Հայ ազգային կոնգրեսի թեկնածուները: Ուրիշ ոչ մի թեկնածու բացարձակ շանս չունի: Նույնիսկ չեմ ասում` 1 տոկոս, երեք տոկոս կամ 6. այս երեք քաղաքական ուժերի թեկնածուներից զատ` բացարձակ ոչ ոք հնարավորություն չունի:
Ինչ վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյանի՝ քաղաքացիներից հանգանակություն խնդրելուն, ապա դա շատ տարածված ձև է և օրենքով արգելված չէ, երբ նախագահի թեկնածուն քաղաքացիներից գումար է խնդրում իր առաջադրվելու համար»:
Պատասխանելով այն հարցին, թե չընտրվելլու դեպքում ի՞նչ է անում թեկնածուն հավաքած գումարը, Ա. Բադալյանը պատասխանեց. «Գումարը հիմնականում հավաքվում է նախընտրական պաստառների, քարոզարշավն անցկացնելու և նախընտրական այլ ծախսերի համար, և մինչև ընտրությունները դա սպառվում է»:







































