«Եվրոպա-Ասիա» գագաթնաժողովի մասնակիցները, որը երկուշաբթի օրը բացվել է Լաոսի մայրաքաղաք Վյենտյանում, հույս են հայտնել, որ եվրագոտու երկրներին կհաջողվի երկարաձգել պարտքի ճգնաժամը:
ԵՄ առաջնորդները`ԵԽ նախագահ Հերման վան Ռոմպեյը և Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բարրոզուն հանդես են եկել Ասիայի երկրների հետ առևտրի ազատության նոր համաձայնագրի կնքման օգտին:
Չինաստանի վարչապետ Վեն Ցզյաբաոն հայտարարել է, որ առաջատար տնտեսական կազմակերպությունները եվրոպական պարտքի ճգնաժամը մարելու համար պետք է հստակ պլանի հետևեն:
Գագաթնաժողովին մասնակցում են 52 անդամ երկրների առաջնորդներ և բարձրաստիճան ներկայացուցիչներ:







































