Ավստրիացի ձեռնարկատեր Փիթեր Լասկարիսը հայտարարել է Եվրոպայի խոշորագույն հասարակաց տան կառուցման համար 20 մլն դոլար ներդնելու մտադրության մասին: Այս մասին հայտնում է The Daily Telegraph-ը:
FunMotel աշխատանքային անվամբ հաստատությունը կկարողանա օրական 1000 այցելու ընդունել: Հաճախորդների տրամադրության տակ կլինեն 147 համարներ և 150 աշխատակիցներ:
Հասարակաց տան առջև կբացվի 350 մեքենաների համար ավտոկայանատեղի, ինչպես նաև հատուկ տեղ՝ ավտոբուսների համար: Այդ ողջ համալիրը նախատեսվում է վերցնել երեք մետրանոց անթափանց ցանկապատի մեջ՝ հաճախորդների գաղտնիության պահպանման համար:
Լասկարիսի խոսքերով՝ իր հաստատությունը կդառնա «չորսաստղանի» և սեքս-զբոսաշրջութան արդյունաբերությունում անցում կկատարի «խանութից սուպերմարկետի»:Նախագծով նաև նախատեսված է մի շարք ռեստորանների, սպա-սրահների և մարզասրահի կառուցում:
Հաստատության կառուցման հստակ վայրը չի հաղորդվում, քանի որ Լասկարիսը մտավախություն ունի, թե բնակիչները կարող են բողոքի ակցիաներ կազմակերպել: Նշենք, որ մարմնավաճառությունը Ավստրիայում օրինականացված է:








































