Հարուստ մարդիկ յուրովի են զվարճանում: Եթե դու հայտնի ես, խելացի, գեղեցիկ, ապա դու անտարբեր ես հասարակական կարծիքի նկատմամբ:
«Բարսելոնա»-ի և Իսպանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Սեսկ Ֆաբրեգասն ապացուցել է դա` գայթակղելով լիբանանցի միլիարդատեր Էլի Տակտուկի հիասքանչ տիկնոջը` Դանիելա Սիմաանին:
Զույգը հիանալի ժամանակ է անցկացրել Իբիցայի ծովափերից մեկում: Սիրավեպը շարունակվել է ամբողջ ամռան ընթացքում: Գեղեցկուհու զայրացած ամուսինը հայտնել է, որ Ֆաբրեգասը նման չէ Բեքհեմին, և Դանիելան կլքի սիրեցյալին, երբ վերջինիս փառքն ավարտվի ու փողերը վերջանան:










































