Բելգիայում քննիչը հրամայել է ազատություն շնորհել մի բրազիլացու, ում ուղեբեռում հայտնաբերվել է կոկաին: Պատճառն այն էր, որ քննիչը հարցաքննություն անցկացնելու համար չի կարողացել գտնել թարգմանչի: Այս մասին տեղեկացնում է ֆրանսիական Figaro թերթը:
Ինչպես պարզվել է, 25-ամյա կասկածյալը ձերբակալվել է Բրյուսելի օդանավակայանում: Նրա պայուսակում ոստիկանները հայտնաբերել էին 4 կգ կոկաին: Գործը հանձնվել է դատական քննիչին:
Թմրամիջոց տեղափոխող ենթադրյալ կասկածյալի խոսքով` քննիչները իրեն ազատ են արձակել, քանի որ չեն կարողացել գտնել պորտուգալերեն իմացող թարգմանչի:
Բրազիլիայի քաղաքացին դուրս գալով դատարանի շենքից` անհապաղ տաքսի է նստել և մեկնել հայրենիք:







































