«Վալենսիա»-ի հարձակվող Ռոբերտո Սոլդադոն անչափ գոհ էր Մադրիդի «Ատլետիկո»-ի դեմ հանդիպմանը թիմի ցուցադրած խաղից:
«Չղջիկներ»-ը հաղթել են 2:0 հաշվով, իսկ Սոլդադոն գոլի հեղինակ է դարձել: Այնուամենայնիվ, հարկ է նշել, որ Մաուրիսիո Պելեգրինոյի սաներն անհաջող են անցկացնում արտագնա հանդիպումները:
«Մեր թիմն իսկապես լավ խաղաց: Իսկ ինչ վերաբերում է արտագնա հանդիպումներում անհաջող ելույթներին, կցանկանայի իմանալ պատճառները: Ինձ թվում է, որ պետք է խաղանք նույն կերպ, ինչպես մեր մարզադաշտում: Մենք չենք կարող 6 ամիս հաղթանակներ չգրանցել արտագնա հանդիպումներում»,- նշել է Սոլդադոն:






































