Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Սամի Խեդիրան իսպանացի լրագրողներին հայտնել է, թե ինչ հույսեր է կապում Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի շրջանակներում կայացող խաղերի հետ:
Հիշեցնենք` «Ռեալ»-ի հետ նույն խմբում է հանդես գալիս Դորտմունդի «Բորուսիա»-ն, որի հետ «արքայական ակումբ»-ը պետք է պատասխան հանդիպում անցկացնի:
«Բնականաբար, ես ցանկանում եմ, որպեսզի հաջորդ փուլ անցնի «Ռեալ»-ը: Սակայն որպես գերմանացի` ես ցանկանում եմ, որ երկրորդ թիմը լինի «Բորուսիա»-ն: Կարծում եմ` դորտմունդցիներն արժանի են դրան: Հուսով եմ, իհարկե, որ խմբում առաջին տեղը հենց «Ռեալ»-ն է զբաղեցնելու»,- ասել է Գերմանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստը:









































