«Դալլաս Մավերիքս» բասկետբոլի թիմի սեփականատեր Մարկ Քյուբանը որոշել է հրապարակավ ծաղրել մագնատ Դոնալդ Թրամփի առաջարկը, որով վերջինս պարգևատրում էր խոստացել ԱՄՆ նախագահի անձնական փաստաթղթերի հրապարակման համար:
Ինչպես հաղորդում է Life News-ը, Քյուբանը հրապարակավ հայտարարել է, որ պատրաստ է հովանավորել Թրամփի իմիջի փոփոխությունը: Նրա խոսքերով՝ ինքը կվճարի 1 մլն դոլար, եթե նա սափրի գլուխը:
Նման առաջարկը, նրա կարծիքով, պետք է ցույց տա Թրամփի առաջարկության անհեթեթությունը՝ ջրի երես հանել Օբամային:
«Նրա 5 միլիոն դոլարանոց առաջարկը ամենահիմար բանն էր, որ ես լսել էի կյանքումս: Բայց ես որոշեցի ընդունել մարտահրավերը: Հնարավոր է՝ 1 կամ 2 մլն դոլարը հրապուրի՞չ է նրա համար: Դո՛նալդ, ես 1 մլն դոլար կփոխանցեմ ցանկացած բարեգործական հիմնադրամի՝ ըստ քո ընտրության, եթե դու սափրես գլուխդ»,- ասել է նա հարցազրույցում:
Առայժմ տեղեկություններ չկան Թրամփի արձագանքի մասին:
Հիշեցնենք, որ Թրամփն առաջարկել էր 5 մլն դոլար փոխանցել ցանկացած բարեգործական կազմակերպության՝ ԱՄՆ-ի նախագահի հայեցողությամբ, եթե նա փաստաթղթեր ներկայացներ համալսարանում սովորելու ու անձնագիր ստանալու հայտարարության վերաբերյալ:









































