Շվեդիայի առաջնության 30-րդ տուրում «Օտվիդաբերգ»-ի հետ ոչ-ոքի (1:1) խաղալուց հետո «Էլֆսբորգ»-ն իր պատմության մեջ 6-րդ անգամ դարձավ Շվեդիայի չեմպիոն: Թիմը վաստակեց 59 միավոր և 2 միավորով գերազանցեց 2-րդ տեղում գտնվող Գյոթեբուրգի «Հակեն» թիմին: «Մալմյո»-ն 56 միավորով զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը:
«Էլֆսբորգ»-ը կմասնակցի Չեմպիոնների Լիգայի գավաթի 2013/14թթ խաղարկության որակավորման փուլին, իսկ «Հակեն»-ն ու «Մալմյո»-ն կպայքարեն Եվրալիգայում հանդես գալու համար:
«Էրեբրու»-ն և ԳԱԻՍ-ը կլքեն Շվեդիայի առաջնության Բարձրագույն խումբը: Բարձրագույն խումբը կլքի նաև «Սունդսվալ» – «Հալմստադ» դիմակայության պարտվողը: Ուժեղագույնների խումբ տեղափոխվեցին «Էստերս» և «Բրոմապոյկարնա» ակումբները:









































